Այս մթերքները կպաշտպանեն սիրտը. սրտաբանը պատմել է, թե ինչպես պետք է սնվեն տարեցները

Այս մթերքները կպաշտպանեն սիրտը. սրտաբանը պատմել է, թե ինչպես պետք է սնվեն տարեցները

Սրտաբան Սերգեյ Վասիլևը «Երեկոյան մոսկվա» հրատարակությանը տված հարցազրույցում խորհուրդ է տվել մթերքներ, որոնք պաշտպանում են տարեց մարդկանց սրտերը։

Մասնագետն ասել է, որ ճարպերը բաժանվում են առողջարար ու վնասակար տեսակների։ Բուսական յուղերի, ընկույզների և ձկան մեջ պարունակվող առողջ ճարպերն օգնում են կանխել աթերոսկլերոզի զարգացումը: Կենդանական ծագման մթերքների, կաթնամթերքի և արմավենու յուղի մեջ հայտնաբերված վնասակար ճարպերը մեծացնում են սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։

Բժիշկը պարզաբանել է, որ նման մթերքները կարող են բարձրացնել վատ խոլեստերինի մակարդակն ու նպաստել աթերոսկլերոտիկ սալիկների առաջացմանը, ինչը բացասաբար է անդրադառնում սրտի և արյան անոթների առողջության վրա։

Նա հավելել է, որ առողջությունը պետք է բարելավվի համապարփակ ազդեցության միջոցով, որն ուղղված է արյան ճնշմանը, արյան շաքարի մակարդակին, մարմնի քաշի կարգավորմանն ու թրոմբոզների նկատմամբ նախատրամադրվածության նվազեցմանը:

 

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub