Մեր ժառանգած բանակցային գործընթացով ԼՂ պետական կարգի լուծարումն արդեն սկսված էր. Փաշինյան

Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որ սեղանին եղել են, ենթադրել են ԼՂ խնդրի չլուծում, այսինքն` չի եղել մի թուղթ, որը ստորագրելուց հետո համարվեր, որ ԼՂ հարցը լուծվել է: Այդպիսի մի տարբերակ եղել է 1999 թ. որը ստորագրելու դեպքում կարելի էր ասել, որ  ԼՂ հարցը լուծվել է, դա Մեղրիի և ԼՂ փոխանակումն էր, որ դրանով կարող էր ավարտվել, և որ հարցը փակվեց. այսինքն` Մեղրիի շրջանը հանձնվում էր Ադրբեջանին, ԼՂ-ն` Հայաստանին. դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ ԼՂ հարցը լուծվում է, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկա: Սա ինչ-որ առումով նաև հատուկ էր արվածիմ ընկալմամբ, որ ԼՂ հարցը միշտ որպես մահակ հնարավոր լինի պահել ՀՀ-ի գլխին, գուցե ոմանք մտածում էին` նաև Ադրբեջանի գլխին, բայց ես հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել»։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում