Եթե խոսքը ԼՂ կյանքի կազմակերպման մասին է, ուրեմն դա վերաբերում է նաև ադրբեջանցիներին. Փաշինյան
Մադրիդյան սկզբունքներով արձանագրված միջանկյալ կարգավիճակի դրույթն Ադրբեջանին պետք էր և նա օգտագործեց: Տեսեք, ասում է՝ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը հանրաքվեի դրույթն օգտագործեց 1991 թվականի կարգավիճակային վիճակը զրոյացնելու համար: Իսկ միջանկյալ կարգավիճակն օգտագործեց, որպեսզի Ղարաբաղի այդ օրվա կարգավիճակը զրոյացնի՝ տանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ զրոյից սկսելու համար: Իսկ ինչո՞ւ պիտի զրոյից սկսվի, հարց կարող է առաջանալ, որովհետև Մադրիդյան սկզբունքներում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր պրոցեսներում ինչքան իրավունքներ ունեն հայերը, այնքան իրավունքներ էլ ունեն ադրբեջանցիները: Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման մասին, ուրեմն այդ կյանքի կազմակերպումը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ադրբեջանցիներին։
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում