Դուք պետք ա հանդիպեիք նախկինների հետ, որ կոնսենսուս լիներ. Պետրոս Ղազարյանը` Փաշինյանին
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արել է, որ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվի, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի 90-91 թվականների առաջնորդները ոչ թե ասում էին, որ մեզ անկախություն է պետք, որ պետություն ունենանք, այլ անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար։ Այստեղ է ամենակարևոր խնդիրը։
«Հիմա ընդդիմության խոսնակները հայտարարում են, որ առանց ԼՂ-ի ՀՀ գոյությունը իմաստ չունի, քանի որ Հայաստանի պետականությունը ստեղծվել էր ԼՂ հարցը լուծելու համար։ Այսինքն՝ եթե ԼՂ հարցը լուծվեր, ապա ի՞նչ պիտի լիներ ՀՀ ճակատագիրը այդ հարցի լուծումից հետո։
Այլ երկրներից կոչեր էին հնչում Հայաստանում իշխանափոխություն անելու: Այդ մարդիկ, որոնք այդ կոչերով հանդես էին գալիս, համարում էին, որ ԼՂ էթնիկ զտումով ԼՂ հարցը լուծվեց, եւ հետեւաբար պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը: Այսինքն՝ հայեցակարգը պետք է հասնի ի լրումին, Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի՝ դե պարզվեց, որ Հայաստանի գոյությունն այլևս անիմաստ է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում