Թիրախն Ալեն Սիմոնյանն է

Թիրախն Ալեն Սիմոնյանն է

Հակակոռուպցիոն դատարանը երեկ բավարարել է քննիչի միջնորդությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Աշոտ Սողոմոնյանի նկատմամբ տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ, ով էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն գործով փաստացի առանցքային դեմքն է, կիրառվեց տնային կալանք:

Այս համատեքստում գրեթե ակնհայտ է դառնում, որ այս գործի հիմնական թիրախը հենց Ալեն Սիմոնյանն է:

Ավտորիտար երկրներում այդպես է. կոռուպցիայի դեմ պայքարը ներիշխանական հարաբերությունների, «ֆիլտրումների» գործիք է:
Չնայած եթե այս երկու համեմատություններն էլ չլինեին՝ ակնհայտ էր, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ անարդարացի որոշում է կայացվել:
Կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. այս պարագայում նման հանգամանք լինել չի կարող:

Մյուս կողմից, Անի Գևորգյանը երկու մանկահասակ երեխաների մայր է ու այս պարագայում կալանքի որոշումն առհասարակ արդարացված չէ:
Մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության որևէ կենտրոն թիրախավորում են Ալեն Սիմոնյանին: Իրազեկ որոշ աղբյուրներ ասում են, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը իշխանության համակարգում երկրորդը դառնալու հավակնություններ ունի ու առաջիկայում նրա «սուրը ճոճվելու» է ազդեցիկ այլ ՔՊ-ականների գլխին:

Մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը Քյարամյանի պլաններին առնվազն չի ընդդիմանում:

Վահրամ Բագրատյան