Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի հեռացման մասին

Սխալ եք ասում, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում չխոսեց, որ Ադրբեջանի թե՛ խոսույթում, թե՛ նաև ադրբեջանական փաստաթղթերում կան դրույթներ, որ մեզ համար անընդունելի են, ու դա մեր օրակարգի անբաժան մասն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են լուրերը, թե վերջին զարգացումների ֆոնին ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հեռացման հարցը.

«Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության վարչության անդամ է, ԱԺ նախագահն է, նա մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում