Դերասան Միխայիլ Բոյարսկին բարձրությունից ընկնել ու կnտրվածքով հոսպիտալացվել է

Ռուսաստանի Ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է, RT-ին հայտնել են նրա կինը՝ Լենսովետի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Լարիսա Լուպպիանը։
«Ընկել է կուլիսներում ու կոտրել մի կողոսկրը»,- ասել է նա:
Արտիստի կնոջ խոսքով՝ Բոյարսկուն խորհուրդ են տվել հանգստություն պահպանել։ Այժմ դերասանն իրեն լավ է զգում։
«Ցավն այլևս այնքան ուժեղ չէ»,- Լուպպիանն ասել է «ՌԵՆ ՏՎ»-ին:
«112» տելեգրամյան ալիքի աղբյուրը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին։ Բոյարսկին սայթաքել է և մոտ 3 մ բարձրությունից ընկել մեջքի վրա։ Mash-ը հայտնել է նույն տեղեկությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ, որտեղ արտիստը մարմնավորել է հերցոգ Էսկալային։