Ներկայացվել է օրինագիծ, որը թույլ է տալիս ՌԴ ՊՆ-ի հետ առանց ՌԴ քաղաքացիության պայմանագիր կնքել

Ռուսաստանի կառավարությունը Դումա է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց պայմանագրեր կնքել ռուսական բանակում ծառայելու համար։
Փաստաթուղթը տեղադրված է խորհրդարանի ստորին պալատի օրենսդրական բազայում, գրել է RBC-ն։
«Օրինագծով փոփոխություններ են մտցվում «Զինապարտության ու զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում, ըստ որի նախատեսվում է, որ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք կստանան պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և ռազմական կազմավորումներում զինվորական ծառայության համար»,- ասված է փաստաթղթի բացատրական բաժնի մեջ։
Եթե նման օրենք ընդունվի, այն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից։
2022 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ էր տվել օտարերկրացիներին պայմանագրային ծառայության անցնել ռուսական բանակում։ Բացի այդ, ներմուծվել է քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ Ռուսաստանի զինված ուժերում առնվազն մեկ տարի ժամկետով ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիների, նաև նրանց երեխաների, ամուսինների և ծնողների համար։
Պարզեցումը վերացրել է Ռուսաստանում բնակության թույլտվություն տրամադրելու և 5 տարի շարունակ բնակվելու պահանջը, ինչպես օրենքով պահանջվում է քաղաքացիություն ստանալու համար: