Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի

Վերջին զանգը բոլոր աշակերտների ամենասպասված օրն է: Այս տարի շատ էին խոսում այն մասին, թե Վերջին զանգ չի լինելու, այլ դրա տեղը լինելու է Վերջին դաս։
MediaHub-ին այս մտահոգությունների հետ կապված ԿԳՄՍՆ–ից անգամ պարզաբանել էին․
«Նախարարությունն արդեն տարիներ շարունակ հորդորում է զերծ մնալ ճոխ տոնակատարություններից և անհարկի դրամահավաքներից, և դպրոցի ավարտը նշել Վերջին դասի տրամաբանության մեջ»։
Սակայն, ըստ երևույթի, բողոքների ֆոնին նախարարությունը տեղի տվեց և անգամ հայտարարեց, որ Վերջին զանգի լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն, և մրցույթ կկայանա։
Իսկ ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի․ MediaHub-ը դարձյալ դիմեց ԿԳՄՍՆ–ին.
«Մայիսի 23-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»,– նշեց նախարարի խոսնակ Նելլի Վահանյանը։
Մարիաննա Արամյան