Իշխանությունը խուսափում է օգտագորել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի հերթական նիստի ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ձայն խնդրեց, բայց Ալեն Սիմոնյանը նշեց, որ միայն քվեարկությունից հետո կարող է պատգամավորը խոսել։ 

«Մեր քվեարկությունը պայմանավորված է ոչ թե կամընտիր արձանագրության վերաբերյալ վերաբերմունքով, այլ կառավարության դիրքորոշման»,- Արծվիկ Մինասյանը։ 

«Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»,-խոսքն ամփոփեց Մինասյանը։