Բանավեճ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն անջատեց Գեղամ Մանուկյանի խոսափողը
Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսափողը։
Նիստին քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը։ Այսպիսով՝ որոշումն ընդունվեց։
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն Ալեն Սիմոնյանին խնդրեց վարման կարգով թույլ չտալ այլևս բովանդակությունից խոսել, քանզի նախորդ քվեարկության ժամանակ մի քանի պատգամավորներ անդրադարձել էին հարցերի բովանդակությանը։ Սակայն օրենքի փոփոխություններին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ վարման կարգով նաև կարող է խմբակցության դիրքորոշումն արտահայտվել քվեարկության հետ կապված, որը բովանդակության հետ կապ չունի։
«Պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված է, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է 2017 թվականին. այն տապալվել է 4 տարիների ընթացքում այս իշխանության օրոք»,-ընդգծեց Մանուկյանը։
Վերջինս պատրաստվում էր խոսքը շարունակել, բայց նրան ընդհատեց Ալեն Սիմոնյանը․
«Ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ »։ Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ եկել են իրենց ձեռնպահ քվեարկելը հիմնավորելու համար, որից հետո Ալեն Սիմոնյանն անջատել տվեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը, թույլ չտալով Գեղամ Մանուկյանին շարունակել խոսքը։
Մանրամասները՝ տեսանյութում: