«Դեղին ժիգուլու պատմությունն ա․ տարբերակ ա, տարբերակ բ»․ Նիկոլ Փաշինյան

Նախորդ տարի հունվարի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն ժամանակվա դեռ հայկական խաչմերուկի մասին, նաև Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի մասին, ծրագրի տնտեսական հիմնավորվածության մասին, ես նամակ ուղարկեցի Կառավարությանը՝ խնդրելով ներկայացնել այդ ծրագրի տնտեսական հիմնավորվածության հաշվարկը։ Խոսվում էր, թե ճանապարհները բացվեն, լավ կապրենք. եթե ճանապարհները բացվեն, փորձեցի հասկանալ, թե ինչքանով լավ կապրենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ մեկ ամիս անց ՏԿԵ-ից պատասխան է ստացել, որ իր հարցերին պատասխանել հնարավոր չէ, քանի դեռ ծրագրի տեխնիկատնտնեսական ուսումնասիրությունը արված չէ։ 

Պատգամավորը ներկայացրեց, որ ՏԿԵ կրկին նամակ է ուղարկել այն ժամանակ, երբ խոսվել է խաղաղության խաչմերուկի մասին, ու պատասխան չի ստացել։ Վերջինս խնդրեց այդ հաշվարկները ներկայացնել։

Փաշինյանն ամբիոնի մոտ եկավ ու սկսեց խոսել նախորդ հարցից։ 

«Հարգելի գործընկերներ, Մարգարայի ճանապարհների նորոգման մասին խոսելիս չեք հիշում, որ այդ ճանապարհները ՀՀ-ի ճանապարհներ են, այդ ճանապարհներից  տասնյակ բնակավայրեր են օգտվում։ Բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք։ Էլի էն դեղին ժիգուլու պատմությունն ա, հարցի ենթատեքստն եմ ուզում հասկանամ, ձեր հարցի տարբերակներն եմ ուզում լսել՝ տարբերակ ա, տարբերակ բ, ի՞նչ տարբերակ կա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում