ԱԱ 2022․ Ֆրանսիան պայքարից դուրս թողեց Մարոկկոյին՝ 2։0

ԱԱ 2022․  Ֆրանսիան պայքարից դուրս թողեց Մարոկկոյին՝  2։0

ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշով հաղթեց Մարոկկոյին և դուրս եկավ եզրափակիչ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ալ Բայթ» ստադիոնում կայացած խաղում հաշիվը բացվեց հանդիպման հենց մեկնարկում։ Արդեն 5-րդ րոպեին ֆրանսիացիներին առաջ մղեց եզրային պաշտպան Տեո Էռնանդեսը։ 

79-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ռանդալ Կոլո Մուանին։ Ֆրանսիան 2-րդ անգամ անընդմեջ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչում։ 

Կատար 2022-ի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 18-ին։ Ֆրանսիայի հավաքականը «Լուսայիլ» ստադիոնում կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։