Առա՜ջ, Արգենտինա։ Առա՜ջ, Լեո Մեսսի. Անտոնելա Ռոկուցո

Առա՜ջ, Արգենտինա։ Առա՜ջ, Լեո Մեսսի. Անտոնելա Ռոկուցո

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, արձագանքել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի խաղում Խորվաթիայի նկատմամբ տարած հաղթանակին (3:0).

«Ես չեմ կարող դա բացատրել ձեզ, որովհետև դուք չեք հասկանա: Առա՜ջ, Արգենտինա։ Առա՜ջ, Լեո Մեսսի»,- գրել է Ռոկուցոն սոցցանցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա - Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող է  ճանաճվել 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մեսին 10-րդ անգամ ճանաչվեց աշխարհի առաջնության հանդիպման լավագույն խաղացող։ Դա ռեկորդ է։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստը խորվաթների դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Դուբլի հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Ընդ որում խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացել էր Մեսին՝  արդյունավետ իրանելով  11-մետրանոցը։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ Խորվաթիան կխաղա բրոնզե մեդալների համար։ Արգենտինան 6-րդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։