Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված․ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված․ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհը փակելուն.

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված։

Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։ 

Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։

Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից ցածր, մարդիկ ցրտահարումից կարող են մահանա։ Սա իսկապես իրական հումանիտար աղետի է վերածվում։

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի»,- գրել է Մխիթարյանը։

Մխիթարյանը, ով նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանն է, կցել է Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա իրականացող երեխայի լուսանկարը՝ «Թողեք տուն գնամ» ցուցանակով: