Իսրայելն Արևմտյան ափում 9 մետր բարձրությամբ 40 կմ բետոնե պատնեշ կկառուցի

Իսրայելն Արևմտյան ափում 9 մետր բարձրությամբ 40 կմ բետոնե պատնեշ կկառուցի

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափում 9 մետր բարձրությամբ 40 կիլոմետրանոց բետոնե պատնեշ կկառուցի, որը կփոխարինի 20 տարի առաջ կառուցված փշալարե ցանկապատին. հայտնում է TASS-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ ծրագրվում է շինարարությունն ավարտել առաջիկա շաբաթներին։

Պատնեշը կձգվի Սալեմ շրջանից մինչև Բաթ-Հեֆեր շրջան։ Պատնեշի վրա կտեղադրվեն պաշտպանության միջոցներ և հավելյալ տեխնոլոգիական բաղադրիչներ։ Նախագծի բյուջեն կազմում է ավելի քան 110 մլն դոլար։

Իսրայելը սկսել է անվտանգության ցանկապատ կառուցել 2003 թվականին։ Երթուղու մեծ մասն անցնում է պաղեստինյան հողերով։ Կառույցի երկարությունը, որի 90 տոկոսը ցանկապատ է, 10 տոկոսը՝ մինչև 10 մետր բարձրությամբ պատ, գերազանցում է 700 կմ-ն։