Ավստրիայի կանցլերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ

Ավստրիայի կանցլերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ

Ապրիլի 9-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հաղորդում է Kronen Zeitung ավստրիական պարբերականը:

Ըստ պարբերականի, կանցլերն իր այցը համաձայնեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նեհամերն ասել է, թե ցանկանում է կամուրջ գցել կողմերի միջև և փորձել մի փոքր մոտեցնել խաղաղությունը: