Բորելը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնությունն ընդլայնելու ԵՄ ձգտումը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է ուկրաինական կոնֆլիկտն ուժային ճանապարհով կարգավորելու և այդ երկրին մատակարարվող ռազմական օգնությունն ընդլայնելու միության ձգտումը։ Նա այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգում՝ ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպման մեկնարկին. փոխանցում է TASS-ը։
Նրա խոսքով՝ իրենք կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնումը։
Բորելը Ուկրաինա կատարած այցից հետո լրագրողներին ասել էր, որ «այժմ կարող եք գնալ Կիև այնքան, որքան ցանկանում եք»։