Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 24-ին

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 24-ին

Հարավային Օսիայի բնակիչներին չի հաջողվել առաջին փուլով նախագահ ընտրել։ Երկրորդ փուլում պայքարը կշարունակեն ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը և «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը։ Վերջինս այդ մասին հայտնել է հենց կենտրոնական հրապարակում, որտեղ ստացել է մյուս թեկնածուների աջակցությունը. փոխանցում է RIA Novosti-ն։

Վերոնշյալ երկուսից բացի, նախագահի պաշտոնին հավակնում էին նաև խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիևը, պատգամավոր Գարի Մուլդարովը, նախկին պատգամավոր Դմիտրի Տասոևը։

Հարավային Օսիայում ընտրությունները կայացած են ճանաչվել, ընտրողների մասնակցությունը կազմել է 82,07%։