Արայիկ Հարությունյանը կհանդիպի առևանգված երիտասարդների ծնողների հետ

Առավոտյան 9-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կհանդիպի երեկ Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետից առևանգված երեք երիտասարդների ծնողների հետ:
Այս մասին Հարությունյանն անձամբ տեղեկացրեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որոնք մինչև ուշ գիշեր սպասում էին ԱԺ-ում քննարկումների ավարտին:
MediaHub-ի արցախյան աղբյուրները հայտնում են, որ քաղաքացիները դժգոհ էին Արայիկ Հարությունյանի՝ նիստի արդյունքների վերաբերյալ արված հայտարարություններից, որոնցից հիմնականը եղել է այն, թե "գործելու է մի ճանապարհ՝ Լաչինի ճանապարհը", որով էլ արցախցիները, ըստ էության, պետք է լքեն Արցախը:
Հիշեցնենք,առևանգված երեք երիտասարդների նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը «կիրառել է 10 օրով վարչական ձերբակալություն», որի ավարտից հետո «նրանք կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։