Մեր նպատակը փող լափելը չէ․ Վահագն Ալեքսանյան

Վերջին օրերին նույնիսկ այս ամբիոնից հեգնական հայտարարություններ են հնչում, թե գնացեք, կախիչ ու խողովակ ստուգեք, պետական կառավարման հետ գործ չունեք կամ դրա ալ ձևակերպումները։ Սա գիտե՞ք, թե ինչի համար է հնչում, որովհետև 2021 թվականին մենք խոստացել ենք, որ հիմնանորոգելու ու կառուցելու ենք 300 դպրոց ու 500 մանկապարտեզ։ Խոստացել ենք ու անում ենք, դրանով ենք զբաղված: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Տարիներ շարունակ, երբ դպրոցի փոխարեն գոմ հիշեցնող ինչ-որ սենյակ է եղել, այդ սենյակի փոխարեն ամբողջական դպրոցներ ենք կառուցում, այն համայնքները, որտեղ մանկապարտեզ բառը ֆիլմից տեսարան է հիշեցրել, այդտեղ մանկապարտեզներ ենք կառուցում։ Համակարգը տարիներ շարունակ այնքան է թաթախված  եղել կոռուպցիայի մեջ, որ նույնիսկ հիմա մարդիկ են գտնվում, որ մտածում են կարող են կախիչի ու խողովակի մեջ փող աշխատել: Ու, այ՛ո, մենք գնում-գտնում ենք այդ անորակ աշխատանքը, որովհետև մեր քաղաքական թիմի խնդիրը ոչ թե գործ անելու մեջ փող լափելն ա, ի տարբերություն դահլիճում ներկա երկու քաղաքական թիմերի, այլ այդ գործը նորմալ անելն ա։ Եթե մեր նպատակը փող լափելը լիներ, ինչը ՀՀ-ում եղել է տարիներ շարունակ, մենք ոչ թե կգնանք, այդ թերությունն ինքներս կգտնենք, այլ այդ ամբիոնից հաշվեքննիչ պալատի նախագահը, երբ մալուխը ձեռքին գալիս ասում ա՝ «էս մալուխի մեջ փող եք լափել», նախկին իշխանությունների պես կասնենք՝ «ձենդ կտրի», էդ կանենք։ Մենք խոստացել ենք կառուցել դպրոց, մենք կառուցում ենք դպրոց, էդ դպրոցի մեջ լինում ա թերություն, մենք էդ թերությունը գտնում ենք»,- ասաց Ալեքսանյանը։

Ալեքսանայնի խոսքով՝ այս իշխանությունը գնում է ցանկացած արատավոր երևույթի ետևից և հարց ուղղեց ընդդիմությանը։

«Դուք ինչի՞ համար եք, սիրելի ընդդիմություն, երեքշաբթի 3 րոպեանոց պաթոսախեղդ ոչինչ չասող ելույթների՞»,- ամփոփեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում