Ո՞վ է հավակնում վաստակավոր սուտասանի կոչմանը․ Մամիջանյան
Վերջին օրերին շատ քննարկվեց վաստակավոր և ժողովրդական կոչումների անհրաժեշտությունը Հայաստանում, բայց վստահ եմ, որ Հայաստանում կա մի կոչում, որ պարտադիր պետք է սահմանվի՝ վաստակավոր սուտասանի կոչումը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եկեք հասկանանք՝ ո՞վ է հավակնում այդ կոչմանը։ Օրինակ՝ մարդ, ով իշխանության գալով, խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, բայց մինչև հիմա անդադար մեղադրում է նախկիններին, ընդ որում անգրագիտաբար՝ իր բացթողումների ու կորուստների համար։ Գուցե այն մարդը, ով ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ու դրանից մի քանի տարի հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ժամանակը և ժողովուրդը լավագույնս կտան գնահատականը՝ յուրաքանչյուրը վաստակավոր ով կմնա պատմության մեջ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում