ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ին առցանց հանդիպում կանցկացնեն

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն. ասվում է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ կունենա լրագրողների առջև։