Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել Ուկրաինայի մի շարք քաղաքների բնակիչների տարհանման համար

Չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ռուսաստանը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից. հայտնել են մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս որոշումն ընդունվել է՝ չնայած Կիևի կողմից հումանիտար միջանցքների բացման միջոցառումների մշտական խափանումներին։ Ռուսական կողմն առաջնորդվել է ազգայնականների անօրինականության պատճառով վատթարացող իրավիճակով։
Այսպիսով, Մոսկվան պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Կիևից և հարակից բնակավայրերից դեպի Ռուսաստան՝ Բելառուսի տարածքով մինչև Գոմել քաղաք, այնուհետև օդային տրանսպորտով Ռուսաստանի Դաշնություն՝ հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի համաձայնությամբ: