ԱՄՆ-ը Լեհաստանում կտեղակայի Patriot համալիրներ

ԱՄՆ-ը Լեհաստանում կտեղակայի Patriot համալիրներ

Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Լեհաստանում տեղակայում է «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոց: Հրամանատարությունը նաև հաղորդել է, որ դրանք բացառապես նախատեսված են Լեհաստանում ամերիկացի զինվորների և ընդհանրապես ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության համար: Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Պենտագոնը մերժել է Լեհաստանի առաջարկը, որի համաձայն՝ առաջարկվում էր իր ունեցած Միգ-29 կործանիչները տալ ամերիկացիներին, որպեսզի վերջիններս դրանք փոխանցեն Ուկրաինային: Քիրբին այդ առաջարկը ոչ կենսունակ է համարել:

Հիշեցնենք, որ մինչն այդ Լեհաստանը հայտնել էր, որ իրենք պատրաստ են իրենց օդանավերը փոխանցել Գերմանիայում գտնվող ամերիկյան ավիաբազա: Իրենք չեն կարող անձամբ փոխանցել դրանք Ուկրաինային, քանի որ ո՛չ Լեհաստանը, ո՛չ ՆԱՏՕ-ն ընդհանրապես պատերազմի չեն մասնակցում: