Ստալինիստները

Ստալինիստները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, ով հատել է բոլոր բարոյական գծերը: 

Ստալինի հետքերով 

1938թ. բոլշևիկների կառավարությունը Ամենայն Հայոց Խորեն Մուրադբեկյան հայրապետին խեղդամահ արեց։ Դա ստալինյան ռեպրեսիաների շրջանն էր: Դրանից հետո՝ նույնիսկ կոմունիստական շրջանում, առավել ևս՝ Երրորդ հանրապետության տարիներին, Մայր Աթոռի դեմ նման ոտնձգություն չի եղել:
Թվում էր՝ դժոխային այդ ժամանակներն անցել են, բայց երեկ Սարդարապատում փաստորեն վերակենդանացվեցին ստալինյան բարքերը: 

Ղազարյանը պետք է պաշտոնանկ արվի 

Պարզ է՝ Սարդարապատի երեկվա խայտառակության «ճարտարապետը» Նիկոլ Փաշինյանն էր, բայց անմիջական կատարողը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էր, որի ղեկավարած գերատեսչության ծառայողներն իրենց պահում էին սովորական խուլիգանի, խուժանի պես: Վահե Ղազարյանի պաշտոնանկության պահանջը պետք է լիներ խորհրդարանական ընդդիմության այսօրվա օրակարգի առանցքը: Ցավոք, մինչ այս պահը նման նախաձեռնության մասին ոչինչ հայտնի չէ:

Վահրամ Բագրատյան