Խուլիգանը

Խուլիգանը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն է, որի արարքները նույնիսկ ավելին են, քան շարքային խուլիգանությունը:

Մի քանի «հերոսական» դրվագ

Հոգևորականի զգեստը «դերյա» անվանած ու հոգևորականին ականջին հայհոյած ԿԳՄՍ փոխնախարար: Այո, խոսքը Դանիելյանի մասին է, ով շաբաթ օրն աչքի է ընկել նման անբարոյական վարքագծով: Նա այդ ամենն արել է կոնկրետ նպատակով, որպեսզի մինչև Բագրատ Սրբազանի Գյումրի հասնելը՝ արագ- արագ վերջացնի Ազնավուրի 100-րդ տարեդարձին նվիրված համերգը, խոչընդոտի Տավուշի մանկական համույթի ելույթը: Ու միայն այն բանի համար, որ այդ համույթը կապված է Սրբազանի անվան հետ ու դրա համերգը կարող էր փչացնել Փաշինյանի տրամադրությունը:

Չեք մոռացվելու

Շատերին թվում է՝ հետո կարող են արդարանալ, թե կատարել են Փաշինյանի հրամանները: Հույս չունենաք. այս դեպքում գործելու է ոսկե կանոնը՝ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Վահրամ Բագրատյան