«Հանճարեղ» տխմարություն

«Հանճարեղ» տխմարություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է՝ իր խուճապով և մանիպուլյացիայով: 

Խուճապ 

ՔՊ-ականներին անհանգստացրել է Սրբազանի նախաձեռնած քայլերթը` դեպի Երեւան։
«Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել, քանի որ գիտեն, որ 2026 թվականին էլ չեն կարողանալու դա անել», - գրել է Արսեն Թորոսյանը։ 

Մանիպուլյացիա 

Թորոսյանի կարճ տեքստում առնվազն երկու մանիպուլյացիա կա:
Նախ, այս շարժման կազմակերպիչը ոչ թե տիտղոսային ընդդիմությունն է, այլ Բագրատ Սրբազանը, ով իրեն սահմանազատել է որևէ կոնկրետ քաղաքական ուժից:
Երկրորդ, նույն մեթոդով իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը: Եթե դա հաջողի նաև այսօրվա շարժմանը, ապա դա ոչ միայն հակադեմոկրատան չի լինի, այլ կհաստատի այն ակնհայտ փաստը, որ գործող իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից:

Վահրամ Բագրատյան