Հակառակորդի արձակած կրակից Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել

Հակառակորդի արձակած կրակից Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել

Այսօր 18։00-ի սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում են Ջերմուկի անտառները։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այն հատվածներում, որոնք հակառակորդի կողմից դիտարկվում են, փրկարար ծառայությանը չի հաջողվում հրդեհաշիջման աշխատանքներ անել։

«Այդ հատվածներում հրդեհաշիջում անելը վտանգավոր է, դրանք դիտարկվում են հակառակորդի կողմից։ Իսկ այն հատվածները, որոնք չեն դիտարկվում, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասաց Կոստանյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին հրդեհի չորս օջախ կա։

Նարե Գնունի