Գուրգեն Արսենյանը՝ Ալիևի խոսնակ

Գուրգեն Արսենյանը՝ Ալիևի խոսնակ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է, ով այնպիսի ջերմեռանդությամբ է պաշտպանում Փաշինյանի պարտվողական թեզերը, որ վերածվել է Իլհամ Ալիևի խոսնակի:

Ալիևի ներկայացուցիչը Հայաստանում

«Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»:

Չկարծեք՝ այս խոսքերի հեղինակը Ալիևի կամ Էրդողանի խոսնակներն են: Նրանք ավելի զուսպ ու դիվանագիտական ձևակերպումներով են արտահայտվում: Այս նախադասությունները հնչեցրել է Փաշինյանի թիմակից Գուրգեն Արսենյանը:

Էլ ինչո՞ւ են Թուրքիայում ու Ադրբեջանում այդքան մեծ պետական ապարատներ պահում, ահռելի գումարներ ծախսում քարոզչության վրա, եթե ՔՊ-ն փաստում է, որ այլևս ԼՂ խնդիր չկա ու պետք է տրվել Ալիևի «ողորմածությանը» կամ Թուրքիայի վրայից մաքրում է 44-օրյա պատերազմի ագրեսիայի պատասխանատվությունը:

Երբ «կոմերսանտ» Գուգոն դարձավ թրքահպատակ պացիֆիստ

Մեր «հերոս» Գուրգեն Արսենյանը ժամանակին գլուխ էր գովում, որ քաղաքականությունը կոմերցիա է ու 2003-ին ինքը «մուծվել» է իշխանությանը՝ ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար:
Ըստ Արսենյանի՝ քաղաքականությունը կոմերցիա է: Հետաքրքիր է՝ հիմա ո՞վ է «մուծվել» Արսենյանին՝ թրքահպատակ դիրքորոշումներ հայտնելու համար:

Վահրամ Բագրատյան