Պապիկյանը «քավության նոխազներ» է փնտրում

Պապիկյանը «քավության նոխազներ» է փնտրում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, ով օժանդակում է Փաշինյանին՝ երեկվա հրեշավոր միջադեպի քննությունն ուղղորդելու հարցում:

Պապիկյանը «մեղավորներ» է նշանակում

Զորամասի կացարանում հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում. երեկ կառավարության նիստում հայտարարել է ՊՆ նախարար Պապիկյանը ու հավելել է. «Օգտագործվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին»:

Ի դեպ, դասակի հրամանատարը կասկածի տակ է դնում վարչապետի ու ՊՆ նախարարի պնդումները՝ ասելով, թե տարածքում բենզին չի եղել:

Այդպիսով, ՊՆ նախարարը միջադեպի «մեղավորներ» նշանակեց սպաներին ու զինվորներին՝ «խրոխտ» տոնով հայտարարելով, թե պաշտոնակ է արվել բանակային 2-րդ կորպուսի ողջ ղեկավարությունը:

Պահանջում են Պապիկյանի պաշտոնանկությունը

Արդյոք իշխանությունը քաղաքական պատասխանատվություն կստանձնի 15 զինծառայողների ողբերգական մահվան համար և արդյոք հրաժարական կներկայացնի՞ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Երեկ այս հարցն ամենատարածվածն էր սոցիալական ցանցերում, մեդիահարթակներում:
Սա նշանակում է՝ հասարակությունը տեղի ունեցածի հիմնական պատասխանատուներ է համարում Սուրեն Պապիկյանին ու նրա անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Վահրամ Բագրատյան