Mediahub-ին ահազանգում են, որ մետրոյում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ Երկար ժամանակ սպասող քաղաքացիները կանգնել են փակուղու առաջ, չգիտեն ճանապարհը շարունակել այլ եղանակով, թե ինչքան սպասել։
Սասունցի Դավիթ կայարանից դեպի Գարեգին Նժդեհ կայարան գնացող գնացքի անսարքության պատճառով մարդիկ ստիպված են սպասել, թե ինչքա՞ն իրենք էլ չգիտեն։
«Մենք նստեցինք մետրո, 3-րդ մաս էինք գնում, բայց Սասունցի Դավիթ կայարանում վագոնը փչացավ, ու մեզ իջացրեցին։ Սպասեցինք, սպասեցինք, մի հատ ուրիշը եկավ, բայց եկել ու կանգնել ա, չեն թողնում, որ նստենք։ Ես ուշանում եմ ու հիմա չգիտեմ՝ ինչ պիտի անեմ»,- մեզ հետ զրույցում պատմում է մեզ դիմած քաղաքացին։
Mediahub-ի հետ զրույցում Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը նշեց, որ հոսանքի անկում է եղել, որի հետևանքով էլ առաջացել է խնդիրը։
«Հիմա խնդիրը փորձում են լուծել, այս պահին գնում է վերականգնողական աշխատանք։ Առաջիկա կես ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի»,- հավելեց Ասլանյանը։
Էմմա Մարտիրոսյան
