Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Այս պահին Տեր Թադեին և Տեր Տարոնին կարգալույծ անելու հարց չի քննարկվում

Blog Image

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի կարգապահական հարցերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Այս մասին ես երկու օր առաջ էլ հայտարարել էի։ Բայց նրանց կարգալույծ անելու հարց այս պահին օրակարգում չկա»,- նշեց նա։

Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներն էին գրել, թե կարգապահական հանձնաժողովը քննելու է քահանաներին կարգալույծ անելու հարցը։

Հիշեցնենք, որ Տեր Տարոնն այժմ որևէ տեղ որպես քահանա ծառայություն չի իրականացնում, այս պահին որևէ տեղ նշանակում չունի։ Իսկ Տեր Թադե քահանա Թախմազյանը Թալինի հոգևոր հովիվն է։ Եվ արդեն հաղորդվել է, որ նոյեմբերի 9-ին, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում նրա ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ 

Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբեի 9-ին, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին։

Նշենք, որ վերջին երկու կիրակի օրերին Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչները մասնակցել են Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։

Նարե Գնունի

Send