Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

700 հազարը խայծ է․ ռազմական փորձագետը՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձի մասին

Blog Image

ՔՊ կուսակցությունը կարծես թե սկսել է իր նախընտրական քարոզարշավը, որի համար ընտրել են հանրության համար «խոցելի» կառույցը՝ բանակը։

Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխում օր օրի նոր գաղափարներ են ծնվում, որը շատ փորձագետների կողմից որակվում է, որպես բանակի կործանում ու կազմաքանդում։

Այսօր առավոտյան Փաշինյանի գլխում հղացած մտքով նա կիսվեց իր սոցիալական էջերում, հայտնելով՝ շարքային պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ 700 հազար դրամ աշխատավարձ։

Ինչպես նաև հաստատվեց, որ ծառայության ժակետը կկրճատվի, դառնալով՝ 1 տարի 5 ամիս, սրան էլ զուգահեռ մամուլում գրվեց, որ իշխանությունը քննարկում է նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, և նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարան։ 

Իշխանության ամբիցիանների ու կայացրած որոշումների մասին Mediahub-ը զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ, ով այս ամենը վերնագրեց՝ «մոտենում ենք ընտրություններին»։

Նահապետյանի խոսքով՝ սա ընտրական խոստումներ են։ «Ի՞նչ է նշանակում պայմանագրային ծառայությունը 700 հազար, ի՞նչ հաստիքով, ի՞նչ կոչումով, ո՞րն է պայմանագրային զինծառայողի ընտանիքի սոցիալական արտոնությունները՝ ի համեմատ ՀՀ-ի այլ քաղաքացիների։ Այսինքն, եթե ներկայացվում է նման բան պետք է ներկայացվի համալիր»։

Նրա խոսքով՝ չի նշվում, թե օրինակ հատուկ դեպքերի պարագայում (վիրավորում, մահ), նրանց ընտանիքի անդամները պետության կողմից, ի՞նչ արտոնություն  են ստանալու։

«Պայմանագրային զինծառայողների բանակում ծառայելու գայթակղության հիմքում նյութականն է, իսկ նյութականի համար նրանք պետք է համալիր փաթեթ ներկայացնեն։ 700 հազարը խայծ է»,- հավելեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով մամուլում հրապարակված մյուս տեղեկությանը, ըստ որի պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելուն, նշեց, որ Փաշինյանը 2018 թվականից սկսած բանակում ծառայությունը վերածեց աշխատանքի, իսկ թե ինչու՞` մեկնաբանում է հետևյալ կերպ․

«Թշնամիներով շրջափակված է պետությունների մեջ,  հայրենիքի պաշտպանությունն աշխատանք չի լինում, դա ծառայություն է։ Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից և 2023 թվականի սեպտեմբերի 20-ի՝ Արցախի հայաթափումից հետո տանում է քաղաքականություն, որ բանակը պիտի լուծարվի, իսկ Հայաստանը դառնա Ադրբեջանի ենթապետություն կամ Թուրքիայի մի վիլայեթ, ուրեմն ՀՀ-ին բանակ պետք չի»,- նշեց Նահապետյանը։

Ռազմական փորձագետը հավելում է, որ բանակում աշխատողի մոտիվացիան այլ է, իսկ ծառայողինը՝ այլ։ Սա մեկնաբանելով այսպես, որ աշխատողը, եթե վտանգ է զգում թողնում գնում է, մտածելով՝ աշխատանքս փոխեմ, բայց ծառայությունը այլ է։

Խոսքը եզրափակելով Նահապետյանը հավելեց՝ բանակը սկզբունքորեն կազմալուծման և Ադրբեջանի ղեկավարի պահանջները ի կատար ածելու ճանապարով է գնում, որը կարող է կործանարար լինել։

Էմմա Մարտիրոսյան

Send