Վենեսուելան հասել է իր ամենամեծ ազգային միասնությանը, բոլոր քաղաքական հայացքների մարդիկ մերժում են ռազմական սպառնալիքը և պատրաստ են պաշտպանել երկիրը անհրաժեշտության դեպքում, հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաքի ժամանակ։
Մադուրոն խոստացել է կյանքի գնով պաշտպանել Վենեսուելան՝ ի պատասխան այն լուրերի, թե համաձայնել է հրաժարական տալ համաներման դիմաց։
Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ կանտեսի իշխանության խաղաղ փոխանցման վերաբերյալ ցանկացած օտարերկրյա առաջարկ։
Հանրահավաքի ավարտին Վենեսուելայի նախագահը նաև պարել է։
Ավելի վաղ CNN-ը գրել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ Մադուրոն հայտնել է 18 ամսվա ընթացքում հրաժարական տալու իր պատրաստակամության մասին։
Տեսանյութն այստեղ
