Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է 18 ամսվա ընթացքում հրաժարական տալու իր պատրաստակամության մասին, գրել է CNN-ը։
Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ընդունելի էին համարել հրաժարականի հետաձգումը որպես Կարակասի և Վաշինգտոնի միջև հակամարտության հնարավոր լուծում: Սակայն, ըստ աղբյուրների, Սպիտակ տունը կաջակցի միայն այն ծրագրին, որը նախատեսում է Մադուրոյի անհապաղ հրաժարականը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատել էր Մադուրոյի հետ հեռախոսազրույցը, բայց որևէ մանրամասնություն չէր հայտնել:
