Մի ավստրալիացի փորձել է անսովոր ծանր գտածո մասնատել մուրճով, թթվով և հորատով, սակայն չի հաջողել, գրել է «Techoreon»-ը։
Դեյվիդ Հոլը Մերիբորո այգում ոսկի որոնելիս գտել է 17 կիլոգրամ քաշով կարմրավուն քար։ Հոլը կասկածել է, որ կտորը կարող է ոսկի լինել և մի քանի տարի փորձել է պարզել, թե ինչ կա ներսում։ Երկար փորձերից հետո նա այն հանձնել է գիտնականներին։ Պարզվել է, որ արտեֆակտը «H5 խոնդրիտ» ենթախմբի հազվագյուտ երկնաքար է։ Ածխածնային թվագրումը ցույց է տվել, որ այն ընկել է Երկիր 100-ից 1000 տարի առաջ։ Հին է, որքան մեր Արեգակնային համակարգը։
«Երկնաքարերը տիեզերական հետազոտությունների ամենաէժան ձևն են. դրանք մեզ տեղափոխում են ժամանակի մեջ», - նշել է Վիկտորիայի թանգարանի աշխատակից Դերմոտ Հենրին։
4.6 միլիարդ տարեկան այս գտածոն եզակի պատկերացում է տալիս մոլորակների ձևավորման մասի։
Այս նմուշը միացել է Վիկտորիայի թանգարանի հավաքածուին: Թանգարանում պահվում են ավելի քան 400 այլմոլորակային օբյեկտներ։
Լուսանկարներն այստեղ
