ԴԱՀԿ-ում ունեցած 7500 դրամի պատճառով էլ քաղաքացու մեքենան տանում են հատուկ պահպանվող տարածք

ԴԱՀԿ-ում ունեցած 7500 դրամի պատճառով էլ քաղաքացու մեքենան տանում են հատուկ պահպանվող տարածք

MediaHub-ին այսօր քաղաքացի էր ահազանգել, որ մեքենան վարելու ընթացքում պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել եւ ԴԱՀԿ-ում ունեցած 7500 դրամ պարտքի պատճառով տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք։ 

Հարկադիր կատարման ծառայության մամուլի պատասխանատու Վարդուհի Պետրոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ պարտապանի, կամ նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելը կարգավորվում է ԴԱՀԿ-ի մասին օրենքի 40-րդ հոդվածով, այսինքն՝ երբ պարտապանի գույքի գտնվելու մասին տեղեկություններ հարկադիր կատարողը չի ունենում, հետախուզում է հայտարարվում։

Պետրոսյանը նաեւ նշեց, որ պարտքի չափը ամենեւին կապ չունի, եթե անգամ պարտապանը ԴԱՀԿ-ում ունի 1000 դրամի պարտք, նրա նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել.

«Գումարային չափը ամենեւին էլ կարեւոր չէ, օրենքը նման կարգավորում չունի, սահմանաչափ չկա։ Եթե ծառայությունում պարզվում է, որ վարորդը այլ պարտավորություններ չունի՝ օրինակ բանկում, ապա վճարելու դեպքում մեքենան կարող է հանել հատուկ պահպանվող տարածքից»,-հավելեց նա։
 

Առցանց եղանակով տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարված հետախուզումը ստուգելու կարգը

Լիա Սարգսյան