Ծեծկռտուք Ճամբարակի համայնքապետի և պարեկների միջև․ համայնքապետը ձերբակալվել է

Ծեծկռտուք Ճամբարակի համայնքապետի և պարեկների միջև․ համայնքապետը ձերբակալվել է

Երեկ երեկոյան հերթական միջադեպն է տեղի ունեցել պարեկների մասնակցությամբ։ Ճամբարակ համայնքում պարեկները մոտեցել են իր մեքենայում նստած Վազգեն Ադամյանին, որը Ճամբարակի համայնքապետն է։

Նրանք փաստաթղթեր են պահանջել, և երբ Ադամյանը փորձել է բացատրել, թե ով է, սկսվել է բանավեճ, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

ՀՀ Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ երեք անձ կա ձերբակալված, որոնցից մեկը հենց Ճամբարակի համայնքապետն է։

«Ընդհանուր առմամբ, միջադեպին մասնակցել է 25 անձ»,-մեզ հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Այլ մանրամասներ Աբրահամյանը չհայտնեց։

Նարե Գնունի