«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ Երևանի ավագանու ընտրություններին.Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է թիմակիցներին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հարցին՝ Երևանի ավագանու ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության հարցը քննարկվե՞լ է, Խամոյանն ասաց.
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր հարցեր»։
MediaHub-ը հիշեցնում է, որ պաշտոնապես այս պահի դրությամբ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Հայաստան» դաշինքն իր մասնակցության մասին չի հայտարարել, սակայն քաղաքապետի թեկնածուի մի քանի անուն է շրջանառվում: Մասնավորապես, ամենից ակտիվ շրջանառվում է համանուն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի անունը:
Նարե Գնունի