Ի՞նչ է կատարվում Արցախում. Գուրգեն Ներսիսյանը հրաժարական կտա՞

Ի՞նչ է կատարվում Արցախում. Գուրգեն Ներսիսյանը հրաժարական կտա՞

Արցախում վերջին զարգացումների ֆոնին պարբերաբար ակտիվանում են խոսակցություններն այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան պատրաստվում է հրաժարական տալ: Վերջին օրերին թիրախում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն է:

MediaHub-ի աղբյուրները Արցախից հայտնում են, որ հասարակությունն ակտիվ քննարկում է վերջինիս հրաժարականի հարցը, քանի որ նրանից դժգոհությունները շատ են: Հումանիտար ճգնաժամի պայմաններում, ասում են, նա չի կարողանում ճիշտ կառավարել ռեսուրսները, բաշխել դրանք, ինչից մարդկանց առանց այդ էլ բարդացած ապրուստը էլ ավելի անտանելի է դարձել: 
Գուրգեն Ներսիսյանը հերքեց լուրերը.

«Չկա նման բան»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց պետնախարարը:

Այդուհանդերձ, Արցախի ներքաղաքական կյանքում ինչ-որ բան է կատարվում, որից հրաժարականների հոտ է գալիս: Այսօր էլ, ահա, լուրեր տարածվեցին, որ նախագահ Արայիկ Հարությունյանն է հրաժարական տալու, սակայն վերջինիս մամուլի խոսնակը հերքեց այդ լուրը:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երեկ ամբողջ օրը Արցախի իշխանությունները՝ բոլոր մակարդակներում, «խառն էին»՝ քննարկումներ, խորհրդակցություններ էին անցկացնում, անհասանելի էին: Սա, իհարկե, սպասելի էր, քանի որ նախորդ գիշեր տեղի էր ունեցել ՄԱԿ-ի ԱԽ նիստը և քննարկել դրա արդյունքները պետք էր: Բայց զարմանալիորեն արձագանքը Արցախի ԱԳՆ կողմից եղավ միայն այսօր, այն էլ ՀՀ ԱԳՆ հայտարարությունից հետո: 

Գուցե ներքին խնդիրները՝ հրաժարականները կանխելու գործով էին զբաղված, դրա համար....