Անվանվել են ձվարանների քաղցկեղի անհայտ ախտանշանները

Փքվածությունը և վաղ հագեցվածությունը կարող են վկայել ձվարանների քաղցկեղի մասին ախտորոշման հաստատումից շատ առաջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Pan Birmingham գինեկոլոգիական և ուռուցքաբանական կենտրոնի բրիտանացի գիտնականների հետազոտությանը։
Գիտնականների խոսքով՝ ձվարանների քաղցկեղը սովորաբար ուղեկցվում է դասական ախտանիշներով՝ մեջքի և կոնքի ցավեր, փորլուծություն, հոգնածություն, հեշտոցային արյունահոսություն, հաճախամիզություն և ախորժակի կորուստ։ Այնուամենայնիվ, կան հիվանդության այլ ոչ ակնհայտ նշաններ, որոնք կարող են հայտնվել ախտորոշումից մինչև երեք տարի առաջ: Դրանք ներառում են փքվածություն և վաղ հագեցվածություն։
Գիտնականները նշել են, որ ժամանակին բժշկական օգնության դիմելը և անհրաժեշտ հետազոտությունների անցնելը զգալիորեն նվազեցնում է չարորակ ուռուցքների աճի հավանականությունը։ Նրանք հավելել են, որ ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկի առաջատար գործոնը գիրությունն է։