Արփի Դավոյան․ ՔՊ-ի կադրային քաղաքականության օսկարակիրը

Արփի Դավոյան․ ՔՊ-ի կադրային քաղաքականության օսկարակիրը

Անձեռնմխելիությունը չի նշանակում անպատժելիություն, պետք չի ոստիկանին հունից հանել, հետո ասել՝ ես պատգամավոր եմ, անձեռնմխելի եմ. ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրների մասին:

ՔՊ-ական կադրերը միշտ էլ աչքի են ընկել մտքի «փայլատակումներով»՝ Արփի Դավոյանը բացառություն չէ և ՔՊ-ական կադրային քաղաքականության վառ ներկայացուցիչն է կամ օսկարակիրը: Մանկավարժ-հոգեբանի մասնագիտություն ունեցող Դավոյանն ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին «ընկերական» խորհուրդ է տալիս հունից չհանել ոստիկանին:

Հունից հանել ձևակերպումը ՔՊ-ական պատգամավորի կարծիքով քաղաքական կատեգորիա է, սակայն Դավոյանը չի մանրամասնում` ինչպես հասկանալ՝արդյոք ոստիկանը հունից դուրս է եկել, թե դեռ ոչ: Ժողովրդավարական արժեքների մասին խոսող ՔՊ-ականները, ովքեր 2018թ.-ին ՀՀ քաղաքացիներին «ոսկե սարեր» էին խոստանում հրապարակներից, այժմ ՀՀ քաղաքացիներին սպառնում են ոստիկանությամբ՝ այն ոստիկանությամբ, որը ղեկավարում է Փաշինյանի դասընկերը: 

Դավոյանն, ով չունի որևէ քաղաքական հետագիծ կամ պետական կառավարման փորձ, ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին փորձում է ահաբեկել՝ ոստիկանության կողմից ծեծվելու, բերման ենթարկվելու հեռանկարով:

Համաժողովրդական պայքարի արդյունքում Դավոյանն այլևս պատգամավոր չի լինելու,  մեկնելու է Լոռի՝ դասավանդելու Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, իսկ ՔՊ-ականները կանգնելու են դատարանի առաջ՝ պատասխան տալով ՀՀ հպարտ քաղաքացիներին արցախյան պատերազմի աղետալի արդյունքների և միլիարդավոր պարգևավճարների համար:

Վահրամ Բագրատյան