«Գլխավոր ուսապարկի» վախերն ու սպառնալիքները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն է, որը հերթական անգամ ստորաքարշության մաստեր- կլասս է ցույց տվել։
Վախեցած Ալեքսանյանը սպառնում է
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ակնհայտ է, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից: Եթե հանկարծ այդ գործիչներից ոմանց թվում է, թե պատգամավորական անձեռնմխելիությունը իրենց ազատելու է կատարածի ու հրահրածի պատասխանատվությունից, նրանց մեծ հիասթափություն է սպասվում:
Ակնկալում եմ վերջին երեք օրերին ծեծ կազմակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը՝ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ»:
Մանիպուլյատորը
Ալեքսանյանն, առանց որևէ փաստական հիմքի, պնդում է, որ «գործում է ջարդարար հայհոյախումբ»՝ ընդդիմադիր պատգամավորների համակարգմամբ։ Մի կողմից, ՔՊ խոսնակն ակնհայտ զրպարտչական հայտարարություն է անում, մյուս կողմից՝ հորինված հիմքեր է ստեղծում ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար։
«Գլխավոր ուսապարկը» կույր է ձևանում ու չնկատելու է տալիս, որ բռնության հիմնական գեներատորն իշխանություններն են։ Եթե Ալեքսանյանը մի քիչ բարոյականություն ունենար, ապա կդատապարտեր մի քանի օր առաջ տեղի ունեցած զազրելի միջադեպը, երբ ոստիկանները բռնությամբ բերման էին ենթարկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։
Բայց բարոյականությունն ուր, Ալեքսանյանն՝ ուր․․․
Վահրամ Բագրատյան