Փաշինյանը վախենում է անգամ երեխաներից

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ղեկավարած կառույցը հաստատուն քայլերով վերածվում է ռեպրեսիվ մեքենայի՝ սպասարկելով բացառապես Փաշինյանի մասնավոր շահերը։
Բացահայտ բռնություններ
Ընդդիմության բողոքի գործողությունների ընթացքում երեկ արդեն շուրջ 4 տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել։ Սա ոստիկանության պաշտոնական թիվն է, իրականում՝ ականատեսները, լրագրողներն արձանագրում են բռնությունների, ձերբակալությունների ավելի մեծ մասշտաբ։
Պաշտոնական վիճակագրությունը շրջանցում է ակնհայտորեն արտառոց փաստեր, որոնք տեղ չեն ունեցել մեր Հանրապետության գոյության ողջ ընթացքում։ Էլի «Էրեբունու» բաժանմունքում ենք: Չեք հավատա, բայց կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել ԱՆՉԱՓԱՀԱՍ, 13- ամյա Արային: Այս մասին Facebook-ի իր էջում, գրել է իրավաբան Ռոբերտ հարությունյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և 13-ամյա Արան:
Փաշինյանի չվերահսկվող վախերը
Փաշինյանը վախկոտ անձնավորություն է․ սա փաստում են բոլորը՝ նրանք, ովքեր տեսնում են, թե ինչպիսի մեծաթիվ թիկնազորով է պտտվում գործող վարչապետը ու նաև՝ բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են վարչապետին։ Բայց, որ Փաշինյանը նաև երեխաներից է սկսել վախենալ՝ դա արդեն արտառոց է ու խոսում է նրա աճող վախերի, բարոյական ճգնաժամի մասին։
Վահրամ Բագրատյան