Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանը մտադիր չէ Ուկրաինա զորքեր ուղարկել հնարավոր խաղաղապահ առաքելության շրջանակներում․ Տուսկ

Blog Image

Լեհաստանը չի դիտարկում մարտական ​​գործողությունների ավարտից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելը հավանական խաղաղապահ առաքելության շրջանակներում, հարցը փակված է։ Այս մասին լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Փարիզում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

Բացի այդ, Տուսկն ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության իրական երաշխիքները պետք է մշակվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ համագործակցությամբ։

«Մենք չպետք է մտածենք ՆԱՏՕ-ի այլընտրանքների մասին, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի երաշխիքների հարցին»,- ասել է նա։

«Ես դա միանգամայն անկեղծ կասեմ Փարիզում։ Հիմա ժամանակը չէ, և անազնիվ է, եթե որևէ մեկը թղթային, կեղծ և անիրատեսական երաշխիքներ տա Ուկրաինայի համար», - ավելացրել է Լեհաստանի վարչապետը։

Send