Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը կարող է միանալ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ռուսական պատվիրակությանը։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել Ուկրաինայի հարցով ռուսական կողմի հետ իր բանակցողին, ընդգծել է նա։