Մեզ համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը․պատմությունը խեղաթյուրված է
Ասուլիսի ընթացքում գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր քննադատեց Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագիրքը: «Թե ինչպես հասանք այս հանգրվանին արդեն ասել ենք, բայց կարելի է ևս մեկ անգամ կրկնել, որ մեր կրթական հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականի պայմանավորվածությամբ և պետք է ստեղծվեր պետական հանձնաժողով, որպեսզի միասին քննարկեինք կրթական ոլորտի հետ կապված բոլոր այն խնդիրները, որոնք խնդրահարույց էին Մայր աթոռի համար: Մենք հանդիպել ենք նախկին կրթության փոխնախարարի, այն ժամանակ փոխնախարար, այժմ արդեն նախարար տիկին Անդրեասյանի հետ, հանդիպել ենք նախարար Դումանյանի հետ, և միշտ այդ օրակարգում հարցը եղել է, որ խնդրեմ՝ պատրաստեք, ներկայացրեք պետական հանձնաժողով, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրները ներկայացնել, լուծման ուղիներ գտնել»,- ասաց նա։
Աջապահյանն ասաց, որ պարապուրդի մատնվելու փոխարեն իրենք որդեգրեցին ինքնուրույն աշխատելու տարբերակն ու ինքնուրույն տեսակետները հայտնեցին հրապարակավ, նամակով ու ասուլիսների տեսքով։
«7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չէ մեր նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված։ Փաստորեն, գիրքն անընդունելի է և անընդունելի է դրա կիրառությունը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում