Մեզ համար մերժելի է այս առարկան դուրս հանել հանրակրթությունից. Զաքարիա ծայրագույն վարդապետ
Մեզ համար մերժելի է այս առարկան դուրս հանել հանրակրթությունից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքին:
«Դժբախտաբար, երբ նոր դասագրքերը տպագրվեցին, մենք տեսանք, որ իսկապես, այս դասագրքերում Եկեղեցին չկա: Նոր դասագիրքը լի է եկեղեցագիտական, պատմագիտական, մեթոդաբանական սխալներով»,- ասաց նա:
Ըստ նրա, սա արժեհամակարգի փոփոխություն է։ «Սա նախերգանք է: Այս դասագրքին հաջորդելու են նոր դասագրքեր»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում