Չգործակցել եկեղեցու հետ՝ ամբարտավանության հիվանդագին ու ծայրահեղ դրսևորումների մասին է․ Աջապահյան
Մայր Աթոռում ընթացող ասուլիսի ընթացքում MediaHub-ի լրագրողը մեջբերեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այն միտքը, որ որքան էլ բողոքեն ու դժգոհեն, դասագիրքը, միևնույն է, չի փոխվելու, «պետք է արժեքների փոփոխություն լինի», ինչին ի պատասխան` Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ «տիկին նախարարի հայտարարությունը բնորոշում է այսօրվա կառավարության և իշխանության մտածելակերպն ու վարվելակերպը։ Իրենք հիացած են իրենցով և կարծում են պետությունն իրենք են»։
Աջապահյանը բոլոր հեղափոխականներին բնորոշ ամբարտավանություն համարեց իշխանության պահվածքը։
Մանրամասները՝ տեսանյութում